Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Տավուշում զինծառայողները վիրավոր սպիտակագլուխ անգղի են փրկել

Տավուշում զինծառայողները վիրավոր սպիտակագլուխ անգղի են փրկել
26.10.2017 | 12:56

Երեկ ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ` հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել, այնուհետև հրամանատարության միջոցով կապվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ:

Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք համապատասխան վերահսկողության տակ:

Դիտվել է՝ 4296

Մեկնաբանություններ